24.11.2024
Իրանի ՊՆ. Տարածաշրջանում տիրող անկայունության գլխավոր պատճառը ԱՄՆ է
prev Նախորդ նորություն

Ռուհանին ԱՄՆ-ից պահանջել է փոխել Մերձավոր Արևելքի նկատմամբ մոտեցումը

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի տարածաշրջանի նկատմամբ իր սխալ քաղաքականությունը:


Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ծրագրում է միջազգային կոալիցիա ստեղծել՝ Իրանի և Եմենի մերձակայքի ջրերը պարեկավորելու համար։

«Թեհրանը վստահ է, որ լարվածության նվազեցումը բոլորի օգտին կլինի։ Հույս ունենք, որ ամերիկացիները կհասկանան՝ իրենց ընտրած ուղին սխալ է, և դրանում հաղթողներ չեն լինի։ Նրանց անհրաժեշտ է փոխել վարքագիծը»,-ասել է Ռուհանին։