21.04.2025
Արևիկ ազգային պարկում արվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք. նախարար
prev Նախորդ նորություն

Երևան-Մոսկվա չվերթը չի կատարվել օդանավում տեխնիկական խնդրի պատճառով. քաղավիացիա

Օգոստոսի 12-ին Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը  չի կատարել պլանավորված չվերթը՝ օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:


Նշվում է, որ կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության Հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով:


 

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար