21.04.2025
Օրվա կադր. վարչապետական սելֆի Փաշինյանից
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը դեռևս չի հստակեցրել Արցախին տրամադրելիք օգնության չափը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ-ը դեռևս չի հստակեցրել Արցախին տրամադրելիք օգնության չափը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ անդրադառնալով այն լուրերին, որ օգնությունը կրճատվել է:


«2001-ից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում են կատարել HALO Trust կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների իրականացման համար: Բյուջետային գործընթացի բնույթով պայմանավորված այս տարվա համար հատկացվող օգնության չափը դեռևս չի հստակեցվել: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելուն ուղղված իր հանձնառությանը»,- ասացին դեսպանատնից:


 

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան