Ադրբեջանի Կենտրոնական բանկի պահուստների 89%-ը տեղադրված է ԱՄՆ դոլարով
2018 թ. Ադրբեջանի Կենտրոնական բանկի՝ արտարժույթի ակտիվների կառավարումից ստացված եկամուտները կազմել են 115.4 միլիոն դոլար, հայտնել են բանկում:
2018-ին Կենտրոնական բանկի արտարժույթի ակտիվների կառավարման արդյունքում ստացված եկամուտները կազմել են 58,2 միլիոն դոլար, Այսպիսով, 2018-ին ԿԲ-ն 98.3% -ով ավելացրել է պահուստների կառավարման եկամուտները: «2018-ին Կենտրոնական բանկի արտարժույթի պահուստներն աճել են 291,1 միլիոն դոլարով և կազմել են 5,6 միլիարդ դոլար: Ընդ որում, անցած տարի արտարժույթի պահուստների կառավարումից ստացված եկամուտը կազմել է 115.4 միլիոն դոլար», - նշել են բանկում:
Բանկ տվյալներով, հաշվետու տարվա վերջում՝ Կենտրոնական բանկի արտարժույթի պահուստների 89% -ը տեղադրվել է ԱՄՆ դոլարով (2017 թ. արդյունքներով` 90%), եվրոյով՝ 5%, ֆունտ ստեռլինգով՝ 2%, փոխառության հատուկ իրավունքներով՝ 4%, (special drawing rights, արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից օգտագործվող դրամական միավոր):