Արցախյան հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Զախարովա
Ռուսաստանի դիրքորոշումը Արցախի վերջնական կարգավիճակի և Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ մնում է անփոփոխ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումը բխում է նրանից, որ Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների միջոցով:
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն չի փոխվել», - ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ինչպես նաև հաշվի առնելով Մոսկվայի սերտ հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ.
«Մենք հավատարիմ ենք մնում աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասաց նա:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխադարձ մեղադրանքները մտահոգիչ են ռուսական կողմի համար, քանի որ նման հռետորաբանությունը չի կարող նպաստավոր լինել բանակցային գործընթացի համար: