Ռուսաստանը կլքի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, եթե իր պատվիրակության անդամների լիազորությունները լիարժեք չլինեն: Այս մասին հայտարարել է Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: «Կարծում եմ, որ բոլորդ կսատարեք այս դիրքորոշմանը՝ կամ մեր պատվիրակությունն ունի լիարժեք լիազորություններ, կամ մենք լքում ենք ԵԽԽՎ-ն», — ասել է Վոլոդինը ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ պատգամավորները այս հայտարարությունն ընդունել են ծափողջյուններով: