24.11.2024
Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել. Հրաչյա Հակոբյան
prev Նախորդ նորություն

Քաղավիացիայի կոմիտեն՝ Միլանի և Հռոմի հետ Երևանի հաղորդակցության փոփոխությունների մասին

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է Իտալիայի օդային հաղորդակցության աշխատակիցների գործադուլի պատճառով հունվարի 14-ին Միլանի ու Հռոմի հետ Երեւանի օդային հաղորդակցության փոփոխությունների մասին.


«Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից ս.թ. հունվարի 14-ին չորս ժամ տևողությամբ գործադուլ է հայտարարվել: Այն նախատեսվում է սկսել Իտալիայի տեղական ժամանակով ժամը 13:00-ից մինչև 17:00-ն, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են: Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 14-ին նախատեսվում է իրականացնել Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի Զվարթնոց օդանավակայան Իտալական Հռոմ և Միլան քաղաքներից, անհրաժեշտություն է առաջացել թռիչքները իրականացնել ուշացումներով, նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով:


Համաձայն Ryanair ավիաընկերությունից ստացված տեղեկատվության՝


Միլան – Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Միլանի ժամանակով ժամը 08:40-ին:


Երևան – Միլան FR4457 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 16:20-ին:


Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին:


Երևան – Հռոմ FR4455 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 15-ին տեղական ժամանակով ժամը 00:20-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:


Քաղավիացիայի կոմիտեն ուղեւորներին հորդորում է հետեւել Ryanair-ի հաղորդագրություններին։