Ղարաբաղյան հակամարտության լուծումը բարդ հարց է և պահանջում է ակտիվ երկխոսություն ու հասարակության պատրաստակամություն: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայիա ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Նա նշել է, որ վերջին շրջանում իրենք ականատես են որոշակի առաջընթացի՝ շփման գծում զոհերի թիվը նվազել է: Ըստ նրա, իրենք տեսնում են նաև երկխոսության տեմպերի ավելացում Բաքվի և Երևանի միջև: Լայչակը նշել է, որ իրենք կողմ են ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով: