ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կմասնակցի մայիսի 29-ին Նուր-Սուլթանում անցկացվելիք ԵԱՏՄ գագաթաժողովին: Այս մասին հայտնում է Интерфакс-Казахстан-ը: Գագաթաժողովին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները: Նշենք, որ վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի առաջին այցը տեղի ունեցավ անցած տարի մայիսին. նա մեկնեց Սոչի, որտեղ մասնակցեց ԵԱՏՄ գագաթաժողովին: