Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ափսոսանք է հայտնել, որ խոսքի ազատության առումով Ադրբեջանը չի հասել մեծ առաջընթացի: Հանձնակատարը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել իրենց հայացքների համար ձերբակալված բոլոր մարդկանց: Նա կոչ է արել մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակող անօրինական խոչընդոտներ չստեղծել: Տասնյակ լրագրողների, փաստաբանների, քաղաքական ակտիվիստների ու իրավապաշտպանների արգելված է դուրս գալ Ադրբեջանի սահմաններից: