Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը` ռազմավարական համագործակցության վառ օրինակ է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը`Վրաստանի ու Թուրքիայի ԳՇ պետերի հետ հանդիպման արդյունքներով: Նա նշել է, որ այդպիսի ֆորմատով հանդիպումն անցկացվում է երրրորդ անգամ: Ըստ նրա, հանդիպման գլխավոր նպատակն եռակողմ ֆորմատով զինված ուժերի միջև համագործակցության խորացումն է: