Մարտի 12-ին Արցախի Հանրապետությունում տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են կառավարությունից: Այլ մանրամասներ նիստի վերաբերյալ չհայտնեցին. «Վաղն այդ մասին պատշաճ կերպով հաղորդագրություն կլինի»,- ասացին կառավարությունից: Ենթադրվում է, որ ԱՀ ԱԱԽ նիստն եւ ՀՀ վարչապետի մասնակցությունը սույն նիստին կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության, ինչպես նաեւ Փաշինյան-Ալիեւ սպասվող հանդիպման հետ: