Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կարճ զրույց են ունեցել Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման շրջանակում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Թե ինչ է քննարկվել՝ նա չի հրապարակել: Նա նաև նշել է, որ առանձին հանդիպում արտգործնախարարների միջև չի նախատեսվում: