24.11.2024
ԱԺ-ում կստեղծվի՞ քննիչ հանձնաժողով. թիրախում Երևանի քաղաքապետարանն է
prev Նախորդ նորություն

Մորթն իրականացնել սպանդանոցներո՞ւմ, թե՞ բակում. ՍԱՏՄ-ի լուսանկարները

Սննդի անվտանգության պետական ծառայությունը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է թե ինչ հակասանիտարական պայմաններում է կատարվում կենդանիների մորթը սպանդանցներից դուրս:


«Սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանը նաև սանիտարահիգիենիկ խնդիրների կարգավորմանն է ուղղված: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգտագործելու է ողջ գործիքակազմը նկարներում ներկայացված իրավիճակը բացառելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:



ՍԱՏՄ-ն տարածել է լուսանկարները Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում մսագործների ու անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիների՝ արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին: Նրանք բողոքում են սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից:



Այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն էլ հանդիսանում է անվտանգության երաշխիք։