24.11.2024
Քաղաքական հետապնդում. Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Գործադիրում քննարկել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. ծրագրերն ու միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները:


Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Քաղաքացիական ծառայության գրասենյակի գործունեությանն ու առաջիկա տարում նախատեսվող անելիքներին: Վարչապետին ներկայացվել են քաղծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քաղծառայողների մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող վերապատրաստման գործընթացները, ընդհանրապես վերապատրաստման համակարգի կատարելագործմանը միտված աշխատանքները:


Վարչապետ Փաշինյանը կարևորել է քաղաքացիական ծառայության, պետական կառավարման արդյունավետ համակարգերի ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Այդ առումով, վարչապետն ընդգծել է պետական համակարգի թվայնացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև վարչապետի աշխատակազմի այլ ստորաբաժանումների գործունեությանը վերաբերող հարցեր: