8.09.2025
Հերթը կհասնի նաև օդանավակայան փակելուն. ֆերմերները սպառնում են կառավարությանը
prev Նախորդ նորություն

ՀՀ բուհերում սովորողների 0%-ն են կազմում ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաները. UNICEF

Հայաստանում 0-ից 5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում կազմել է 33%. քաղաքներում` 38%, գյուղերում` 23%: Այս տվյալները ներկայացնում է UNICEF-ը՝ հղում անելով Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» 2019թ․ զեկույցին։

Ինչ վերաբերում է Հայաստանում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաներին, ապա մինչև վեց տարեկան ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 0%-ն է հաճախում նախադպրոցական հաստատություն՝ մանկապարտեզ կամ նման կենտրոն։

Ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 11%-ը տարրական դպրոց, 48%-ը՝ ավագ դպրոց չի հաճախում, ավելին՝ նրանց 100%-ը կրթությունը չի շարունակում ԲՈՒՀ-ում։

Բարձրագույն կրթական հաստատություններում սովորում են ոչ աղքատ ընտանիքներում ապրող երեխաների 39%-ը, աղքատ ընտանիքներում ապրող երեխաների՝ 26% և ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների 0%-ը:

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը