Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը
Դատարանն այսօր, հունվարի 21-ին, մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։
Դատարանը մերժեց միջնորդությունն՝ անհիմն լինելու պատճառով։ Միջնորդությանն առարկեց նաեւ մեղադրող դատախազը՝ անհիմն լինելու պատճառով։ Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 11-ին, ժամը՝ 14։00-ին։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ հունվարի 21-ին, դատարանին միջնորդություն ներկայացրին՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնեի էինք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը հունվարի 15-ին փոխվել է և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է, եւ նրա կալանքը համատեղելի չէ առողջական վիճակի հետ։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: