Բելառուսն արդիականացրել է Ադրբեջանի համար խորհդային С-125, С-200 զենիթա-հրթիռային համակարգերը: Այժմ խոսքը կարող է գնալ Ալեբարդա զենիթա-հրթիռային համակարգի առաքման մասին: Այդ մասին հայտարարել է բելառուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը: Նա նշել է, որ Ալեբարդան հանդիսանում է հիբրիդային համակարգ`այն մոտ է C-300 համակարգերին: Ըստ նրա, այդ համակարգը կարող է ադապտացվել Ադրբեջանի կարիքների համար: Նրա խոսքով,Ադրբեջանը կարող է հետաքրքրված լինել Ալեբարդաներով, քանի որ ՀՀ-ն հավակնություններ ունի գնելու ռուսական Су-30 կործանիչներ: