Ռեշտ-Աստարա երկաթգծի կյանքի կոչումն իրականացվելու է Ադրբեջանի կառավարության մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա կարևորել է Ռեշտ-Աստարա երկաթգծի նշանակությունն Իրանի ու Ադրբեջանի համար: Ըստ նրա դա շատ կարևոր նախագիծ է, որը միավորելու է Աֆրիկան, Ասիան, Արևելյան Եվրոպան և Հյուսիսային Եվրոպան: