Նախարարը ներկայացրել է, թե ո՞ր ճանապարհները կվերանորոգվեն այս տարի (քարտեզ)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է այս տարի վերանորոգման ենթակա 502կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը:
Ինչպես նշել է նախարարը, այդ պատկերում արտացոլված են պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվելիք 280,4 կմ երկարությամբ և Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ծրագրի շրջանակում 90,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։
Բացի այս, քարտեզի վրա նշված չեն, բայց նախատեսված են իրականացնել նաև`
Պետական բյուջեով ֆինանսավորմամբ իրականացվող պետական նշանակության 80,0 կմ ավտոճանապարհների միջին նորոգման ծրագիր, որի ճանապարհահատվածների ընտրությունը կիրականացվի` մասնագիտական ուսումնասիրության և լաբորատոր փորձարկումների արդյունքներից ելնելով։
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային 51,0 կմ ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր։
Բացի վերը նշված ճանապարհահատվածների հիմնանորոգումը ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգել նաև թվով 12 տրանսպորտային օբյեկտներ (կամուրջներ, հենապատեր,գաբիոններ, խողովակներ)։