4.05.2026
Ուղղակի մոլորվել էր. Բաքուն հաստատում է կորուստն իր զինված ուժերում
23.09.2019
Ուղղակի մոլորվել էր. Բաքուն հաստատում է կորուստն իր զինված ուժերում

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է կորուստն իր զինված ուժերում: Այս մասին հայտնում է nterfax.az-ը հղում անելով  Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը: Ավելի վաղ, Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ադրբեջանցիները, չեզոք գոտում թողնելով մեկ դի, հետ են շպրտվել ելման դիրքերը: Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ռամին Աբդուլռահմանովը: Ըստ ադրբեջանական Interfax.az-ի, Աբդուլռահմանովն «ուղղակի մոլորվել էր և հայտնվել միջդիրքային գոտում»: «Աբդուլռահմանովի դին անվտանգ տարհանելու համար դիմում է ուղարկվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի բաժանամունքին»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ Կարմիր խաչն այս պահին բանակցություններ է վարում Երեւանի ու Բաքվի հետ ադրբեջանցի զինծառայողի դին Ադրբեջան վերադարձնելու նպատակով: