11.09.2026
Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը
prev Նախորդ նորություն

Մանվել Գրիգորյանի պաշտպանը կդիմի Նիկոլ Փաշինյանին

Մանվել Գրիգորյանն այս պահին շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է: Նա բացարձակ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, թթվածնային քաղցն այն աստիճան է, որ գրեթե 24-ժամյա ռեժիմով թթվածին է միացված: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:


Այն, ինչ ընթանում է Մանվել Գրիգորյանի գործով, նա որակեց, որպես «տևական խոշտանգում երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ»: Նա նշեց, որ եթե այսքանից հետո էլ համապատասխան դիրքորոշում չի հայտնվելու, ապա դա նշանակում է, որ որոշ անձանց, այդ թվում դատարանին անհրաժեշտ է ոչ թե կենդանի Մանվել Գրիգորյան, այլ մահացած.


«Այստեղ երևի գործում է այն սկզբունքը, թե չկա մարդ՝ չկա խնդիր: Եվ չեմ բացառում, որ առաջիկա օրերին դիմեմ վարչապետին, որպեսզի վերջինիս անմիջական հանձարարությամբ ստեղծվի անկախ հանձնաժողով, որը գնահատական կտա Գրիգորյանի գործով այն անօրինականություններին, որոնք տեղի են ունեցել ու ունենում լիազոր մարմինների կողմից»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ արդար դատաքննության ընթացքում ուղղակի փլուզվելու է նրա պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը: 


VERELQ-ը տեղեկացրել էր, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման նպատակով տեղափոխելու պաշտպանների միջնորդությունը:


 

Կառավարությունը դեմ է, կերակրող կորցրած ուսանողները թոշակ ստանան մինչև 26 տարի
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ