Ադրբեջանում շարունակվում են դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող գործարանի շինարարական աշխատանքները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի առողջապահության փոխնախարար Էլվեսեր Աղաևը: Նա նշել է, որ այս տարի կկայանա գործարաններից մեկի բացումը: Ըստ նրա, գործարաններից մեկը կառուցվում է ռուսական, իսկ մյուսը՝իրանական կողմի հետ համատեղ: