25.11.2024
Դեսպան. ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի իշխող կուսակցությունը հրաժարվել է անվճար հեռուստաեթերից

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) հրաժարվել է Հանրային հեռուստաընկերությունում (ITV) անվճար եթերից՝ փետրվարի 9-ին Ադրբեջանում նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում:


Կուսակցությունը նման քայլ է ձեռնարկել՝ բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով:


Ընտրական օրենսգրքի համաձայն, 60 ընտրատարածքներում գրանցված քաղաքական կուսակցություններին և դաշինքներին տրամադրվում է անվճար եթերաժամեր՝ Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում, այդ թվում նաև՝ պետության կողմից ֆինանսավորվող պարբերականներում անվճար քարոզարշավ անցկացնելու հնարավորություն:


Առաջիկա ընտրություններում գրանցվել են ԵԱԿ-ի 123 թեկնածուներ: