25.11.2024
Human Rights Watch-ը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին
prev Նախորդ նորություն

Դեսպան. ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էռլ Լիտցենբերգերը:


Դեսպանը նշել է, որ ուրախալի է տեսնել, որ գրանցվում են տարբեր անկախ, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, երիտասարդների և կանանց, նոր դեմքերի թեկնածությունը:


«Նախընտրական քարոզարշավը նոր է սկսվում: Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ընտրություններին հետևելու համար հրավիրել է նաև միջազգային դիտորդների: Մենք հետևելու ենք միջազգային դիտորդների գործունեությանը, հայտնելու ենք մեր կարծիքը ընտրական գործընթացի վերաբերյալ», - ասել է դեսպանը: