25.11.2024
Ռազմական փորձագետ.Իրանն ի վիճակի է խոցել ԱՄՆ-ի անօդաչուները
prev Նախորդ նորություն

Human Rights Watch-ը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին

Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հերթական տարեկան զեկույցն է հրապարակել աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին:


Ադրբեջանին վերաբերվող հատվածում նշված է, որ 2019թ.-ին իշխանությունները շարունակել են կոշտ մեթոդներով սահմանափակել մարդկանց իրավունքներն ու ազատությունները:


Ադրբեջանում շարունակվում են կիրառվել կտտանքներ, մարդու իրավունքների և ազատ հավաքների սահմանափակումներ, ԶԼՄ-ների իրավունքների և ազատ խոսքի սահմանափակումներ:


Նշվում է, որ ոստիկանությունը բիրտ մեթոդներով է ցրում խաղաղ ակցիաներն ու հավաքները:


Նկարագրվում են նաև ընդդիմադիր լրագրողների ձերբակալությունները: