24.11.2024
Գաղտնալսման գործով զննության է ենթարկվել ՀՔԾ պետի բջջային հեռախոսը. ՔԿ
prev Նախորդ նորություն

Կուտոյանի դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ. մանրամասներ

Մամուլը մանրամասներ է հրապարակում է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի վերաբրյալ, որի դին հայտնաբերել են իր բնակարանում:


Այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:


Հատուկ քննչական ծառայությունից VERELQ-ին հայտնեցին, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: 


Ինչպես հայտնում է Hraparak.am-ը, դեպքից հետո, ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։


Կուտոյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2016-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, իսկ 2018 թվականին լքել այն՝ թավշյա հեղափոխությունից հետո:


2019 թվականի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարի ԱԱԾ-ում կարևոր փաստաթղթեր են ոչնչացվել: Վարչապետի խոսքով, ակնհայտ է, որ ոչնչացված նյութերն առնչվում են լայնածավալ շրջանակի՝ և՛ մարդկանց, և՛ իրադարձությունների:


Շատերն այդ ժամանակ մտածեցին, որ վարչապետի ակնարկը Գեորգի Կուտոյանին էր վերաբերում, սակայն հետո այդ ժամանակվա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ փաստաթղթեր են ոչնչացման գործով Կուտոյանը չի հարցաքննվել:


Հիշեցնենք՝ ամիսներ առաջ ինքնասպան եղավ Ոստիկանության նախկին պետ, Մարտի 1-ի գործով անցնող Հայկ Հարությունյանը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ գեներալ-գնդապետը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: