Տեղեկության փոխանցման ու վճարումների կատարման ծառայություններ տրամադրող SWIFT ընկերությունն իր համակարգից անջատել է Իրանի կենտրոնական բանկն ու այլ ֆինանսական հաստատություններ: Որոշման մասին ընկերությունը տեղեկացրել է անցյալ շաբաթ: Որոշումը կայացվել է ԱՄՆ-ի` իրանական միջուկային գործարքից դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման ֆոնին: