18.06.2025
Էրդողանը սխալ է համարում Լավրովի պնդումները
27.02.2019
Էրդողանը սխալ է համարում Լավրովի պնդումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սխալ է համարում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան և Անկարան փոխըմբռման չեն եկել, թե Սիրիայում քրդական որ միավորումներն են ահաբեկչական: «Լավրովի պնդումները սխալ են, ճիշտ չէ նման բան ասել: Ենթադրում եմ, որ մեր ԱԳՆ ղեկավարն արդեն արել է անհրաժեշտ զգուշացում»,-ասել է նա NTV-ին տված հարցազրույցում: Լավրովը Չինաստան և Վիետնամ կատարած այցերի ընթացքում վիետնամական, չինական և «Ֆենիքս» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել էր. «Թուրքիայի հետ չենք կարողացել համաձայնության գալ, թե որ քրդերին է համարում ահաբեկիչներ: Թուրքիան առանձին դիրքորոշում ունի: Հասկանում ենք նրանց անհանգստությունը, բայց պետք է լավն ու վատը կարողանան տարբերակել, թե որ քրդերին են համարում ծայրահեղական, և որոնք են Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք»: