24.11.2024
Թուրքիայում 176 սպայի կալանավորման օրդեր են տվել Գյուլենի հետ կապերի համար
prev Նախորդ նորություն

Իրանում ինքնաթիռի կործանման գործով մի քանի մարդ է ձերբակալվել

Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: Այդ մասին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:


«Այդ գործով արդեն մարդիկ են ձերբակալված, բայց մենք առայժմ հետաքննության սկզբնական փուլում ենք»,-նշել է նա:


Ըստ նրա, «այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ»:


Ուկրաինական ինքնաթիռը, որում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։