18.06.2025
Պակիստանի բանակը պատրաստ է պատասխանելու Հնդկաստանի գործողություններին. ԱԳՆ
26.02.2019
Պակիստանի բանակը պատրաստ է պատասխանելու Հնդկաստանի գործողություններին. ԱԳՆ

Պակիստանի ԱԳ նախարար Շախ Մեհմուդ Քուրեշին, մեկնաբանելով Քաշմիրի ուղղությամբ հնդկական ՌՕՈՒ հարվածները, հայտարարել է, որ պակիստանյան բանակը պատրաստ է պատասխան տալ ցանկացած ռազմական ագրեսիայի: «Մենք շարունակում էինք աշխարհին ասել, որ սա կարող է տեղի ունենալ…նրանք այսօր Պակիստանի դեմ ագրեսիա են իրականացրել… Պակիստանն ինքնապաշտպանության եւ համապատասխան պատասխանի իրավունք ունի»,- ասել է նա:Պակիստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ երկրի վարչապետ Իմրան Խանը նախարարների հանդիպում է գումարել իրավիճակը քննարկելու համար, որն առաջացել է Հնդկաստանի կողմից համաձայնագրի խախտման հետեւանքով:Փետրվարի 26-ին Հնդկաստանի ռազմաօդային ուժերը վիճելի Քաշմիրում՝ Հնդկաստանն ու Պակիստանը բաժանող սահմանի շրջանում, հարվածներ են հասցրել գրոհայինների ճամբարներին: