Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ թուրքական զորքերն ու Սիրիայի ազատ բանակը ոչնչացրել են սիրիական բանակի 36 մարտիկի, ինչը սակայն Անկարայի կողմից ոչ մի արձագանք չստացավ։ Դա կարող է հանգեցնել Աֆրինի համար պայքարում նոր իրավիճակի, փոխանցում է Hürriyet–ը։Նշվում է, որ եթե Թուրքիայի ու Սիրիան գնան ուղիղ ռազմական բախման այդ պարագայում Իրանը դժվար թե դիտորդի դերում մնա։ Իրանը հետապնդում է իր ռազմավարական նպատակները Սիրիայու ու չի ցանկանում, որպեսզի Թուրքիան հաջողություն ունենա Ասադի դեմ պայքարում։Թուրքիան կարող է խնդիրների բախվել Դամասկոսի, Մոսկվայի ու Թեհրանի հետ հարաբերություններում։ Անկարան պետք է պատրաստ լինի Սիրիայում իրավիճակի ցանկացած զարգացման։