Սամվել Բաբայանը դիտարկում է նախագահի երեք թեկնածուների առաջարկներ. հայտարարություն
Սամվել Բաբայանը արդեն ստացել է առաջարկություններ մի քանի կուսակցությունից եւ ներկայում դիտարկում է նախագահի երեք թեկնածուների առաջարկներ: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը:
«Ի պատասխան 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական եւ պառլամենտական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի եւ ներկայացուցիչների հետ Սամվել Բաբայանի հնարավոր համագործակցության մասին ձեր հարցումների, հայտարարում ենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Բաբայանը չի բացառում համագործակցությունը Արցախում գործող եւ ոչ մի քաղաքական ուժի հետ:
Ընդ որում, Ս. Բաբայանը մտադիր չէ հանդես գալ որեւէ կուսակցության հետ միավորման նախաձեռնությամբ, սակայն պատրաստակամ է քննարկելու ստացվող առաջարկները` խորհրդարանական ընտրություններում «Միասնական հայրենիք» կուսակցությանն անվերապահ աջակցելու, հետեւապես` Արցախի զարգացման եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կուսակցության ծրագրային դրույթների իրականացման պայմանով:
Նշենք նաեւ, որ Ս. Բաբայանը արդեն ստացել է առաջարկություններ մի քանի կուսակցությունից եւ ներկայում դիտարկում է նախագահի երեք թեկնածուների առաջարկներ»,- ասված է հայտարարության մեջ: