13.04.2025
Ի՞նչ անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում. ԱԱԾ-ի հաղորդագրությունը
prev Նախորդ նորություն

Հրդեհներ, ՃՏՊ, թունավորումներ. ԱԻՆ-ը ամփոփում է շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 6-12-ը գրանցվել է 240 դեպք, որից 114-ը՝ արտակարգ:


Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 106 կենցաղային կանչ, 81 հրդեհի ահազանգ, 19 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 19 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:


Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 7 դեպք, տուժել է 7 քաղաքացի:


Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 18 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց: