28.03.2024
Սամվել Բաբայանը դիտարկում է նախագահի երեք թեկնածուների առաջարկներ. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Որքան ավտոմեքենա է Հայաստան ներմուծվել 2019-ին. Դավիթ Անանյանը՝ միլիարդավոր դրամների մասին

2019 թվականին Հայաստանում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար ավտոմեքենա: Այն ավելի քան երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը, որը կազմել է 64 հազար ավտոմեքենա: Այս մասին հունվարի 13-ին 2019 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:


Վերջին մի քանի տարում Հայաստան ատվոմեքենաների ներկրման ծավալի կտրուկ աճը պայմանավորված էր Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով: Մինչև 2020 թվականը Հայաստանը երրորդ երկրներից մի քանի հարյուր խումբ ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների ներմուծման մասով ուներ արտոնյալ պայմաններ: Դրանց մաքսազերծումը կատարվում էր ԵԱՏՄ դրույքաչափերին էականորեն զիջող նախկին գներով, իսկ ներմուծված ատոմեքենաների մեծ մասը վերաարտահանվում էր ԵՏԱՄ այլ պետություններ, հատկապես Ղազախստան: 2020 թվականից սկսած արտոնյալ պայմաններով մաքսազերծման ժամկետն ավարտվեց: Հայաստանում կգործեն ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը:


Համաձայն փորձագիտական տվյալների, Հայաստանում 20-25 հազար մեր քաղաքացիներ զբաղվում են ավտեմեքենաների ներկրման գործով, որոնց գործի շարունակությունն այլևս հարցակի տակ է:


ՊԵԿ նախագահը նշեց, որ անցած տարի ավտոմեքենաների մաքսազերծումից ստացված եկամուտները կազմել են շուրջ 95 մլրդ դրամ կամ 58 մլրդ դրամով ավել, քան եղել է 2018 թվականին: Ժամանակավոր բնույթ ունեցող բարձր հարկային եկամուտների էֆեկտը չեզոքացելու նպատակով, Անանյանի խոսքով, կառավարությունը որոշել է վերադարձնել նախկինում կուտակված դեբետային պարտքերը:


«56,4 մլրդ դրամ դեբետային պարտքերը հարկ վճարողներին վերդարձնելու որոշումը կայացրել ենք՝ նպատակ ունենալով չեզոքացնելու այն եկամտային էֆեկտը, որ մենք ժամանակավոր ունեցանք ատոմեքենաների ներկրումից անցյալ տարի», - ասաց Անանյանը՝ հավելելով, որ անցյալ տարի ընդհանուր առմամբ հարկ վճարողներին վերադարձվել է 170,4 մլրդ դրամ գումար:


«Եթե 170,4 մլրդ դրամից հանենք 95 մլրդ, որ ստացվել է ավտոմեքենաների մաքսազերծումից, ապա կստացի շուրջ 75 մլրդ, իսկ սա նշանակում է, որ մենք կարողացել ենք աննախադեպ հարկեր վերադարձնել: Նման քայլերով նվազեցնելով փաստացի մեր եկամտային ցուցանիշները, մենք, ըստ էության, գնացել ենք նախկին պարտքերը մարելու ճանապարհով, որպեսզի նաև չեզոքացնենք ժամանակավոր եկամտային էֆեկտների ազդեցությունը: 2020 թվականին ևս մենք ունենալու ենք ավելի շատ բյուջետային եկամուտներ, քան պլանավորված է պետբյուջեի մասին օրենքով», - վստահ է ՊԵԿ նախագահը:


Անանյանը նաև նշեց, որ 2019 թվականին հավաքագրել է 1 տրլն 507.1 մլրդ դրամի չափով եկամուտ, որից 42.8 մլրդը վերադարձվել է հարկ վճարողներին՝ ԱԱՀ-ի գծով նախկինում կուտակված պարտքի համար:


Նշենք, որ ՊԵԿ-ի առաջարկի հիման վրա 2019 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց հարկ վճարողներին ԱԱՀ-ի գծով վերադարձնել շուրջ 56.4 մլրդ դրամ, որից փաստացի վերադարձվել է 42.8 մլրդ-ը: Այսպիսով՝ փաստացի հարկային եկամուտները կազմել է 1 տրլն 464.3 մլրդ դրամ:


2019 թվականի համար օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշը կազմել է 1 տրլն 401.9 մլրդ դրամ, այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարումը կազմել է 105.2 մլրդ դրամ կամ 7.5 տոկոս:


 


 


 

ՀԿԵ-ն էապես փոխում է ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար