Սեպտեմբերի 2-ին Բաքվում կմեկնարկեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցության հրամանատարա-շտաբային Eternity-2019 զորավարժությունը, որը կուղեկցվի համակարգչային աջակցությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 6-ը: