Յանկաուսկաս. «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունը դուրս է գալիս «Հարավային գազային միջանցքի» շրջանակներից
Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունը դուրս է գալիս «Հարավային գազային միջանցքի» շրջանակներից, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կեստուտիս Յանկաուսկասը:
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Եվրամիությունը իրականացնում են նաև այլ ոչ այնքան մասշտաբային, սակայն շատ կարևոր նախագծեր:
Անդրադառնալով «Հարավային գազային միջանցք» նախագծին՝ Յանկաուսկասը հայտարարել է, որ այն ֆիզիկապես Ադրբեջանը միացնում է Եվրամիության հետ:
«Դա շատ նշանակալից նախագիծ է, որը մեծ օգուտ կբերի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Եվրամիությանը: Ադրբեջանի համար այն նշանակում է եվրոպացի գնորդներից կանխատեսելի և կայուն եկամուտ, իսկ Եվրամիության համար՝ էներգակիրների մատակարարման նոր աղբյուր, այսինքն մեծ մրցունակություն և մատչելի գներ», - ասել է ԵՄ ներկայացուցիչը: