Կրեմլը չի սպասում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների բարդացման ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա` ամեն ինչ առանց այդ էլ շատ բարդ է: Ինչ վերաբերում է ընտրություններին միջամտելուն, ապա Պեսկովը նշել է, որ «ի հեճուկս առկա ֆոբիայի, ՌԴ-ն չի միջամտում որևէ երկրի ընտրությունների»: