Մեկ ամսից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կժամանի Ադրբեջան՝ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը: Նա նշել է, որ նիստի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպում: «Ներկա դրությամբ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը տատանվում է 3,2-3,3 միլիարդ դոլարի սահմաններում: Արտոնյալ առևտրային համաձայնագիրը, որը կստորագրվի այս տարի, հնարավորություն կտա ավելացնել առևտրաշրջանառությունը: Մենք ուզում ենք, որ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դնեն նախագահները»: