8.04.2025
Հայաստանը պատարաստ է օգնելու, որպեսզի կոնֆլիկտը հնարավորինս մեղմվի. ԱԽ քարտուղար
prev Նախորդ նորություն

Հայաստանն արգելել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից

Հայաստանն արգելել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից:

Մասնավորապես, Լեհաստանի Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան:

Սահմանափակման հիմք է հանդիսացել հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հրապարակած տեղեկատվությունը:


 


 

Համաշխարհային բանկը 2020-ին Հայաստանում 5.1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը