23.11.2024
Հայաստանն արգելել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից
prev Նախորդ նորություն

Համաշխարհային բանկը 2020-ին Հայաստանում 5.1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

Համաշխարհային բանկը 2020 թվականին Հայաստանում 5.1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: Այս մասին ասված է ՀԲ 2020թ.-ի Գլոբալ տնտեսական հեռանկարները Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում զեկույցում:


Համաձայն դրա, ՀԲ-ն Հայաստանի համար 2021 և 2022 թվականներին կանխատեսում է 5.2 տոկոս աճ: Նշվում է, որ Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում։  


Հայաստանի հետ կապված Համաշպարհային բանկը նշում է, որ մասնավոր սպառումը, արդյունաբերական գործունեությունը և օգտակար հանածոների արդյունահանումը Հայաստանում նպաստեցին Հարավային Կովկասում տնտեսական աճի արագացմանը՝ հասնելով մոտ 3,7%-ի: Մինչդեռ, ըստ կանխատեսումների, Հարավային Կովկասում տնտեսական աճի տեմպը ընդհանուր առմամբ կնվազի մինչև 3,1%:


«Արդյունաբերության ոլորտի ակտիվության անկման և ներդրումների հոսքի դանդաղ տեմպի պայմաններում տարածաշրջանում արտահանման աճը ցածր է եղել: Ակնկալվում է, որ 2020 թվականին տարածաշրջանում տնտեսական աճը կհասնի մինչև 2,6 տոկոս ՝ պայմանավորված հիմնական ապրանքատեսակների գների կայունացմամբ, եվրոգոտու տնտեսական աճով, ինչպես նաև Թուրքիայում (մինչև 3%) և Ռուսաստանում (մինչև 1.6 տոկոս) տնտեսական աճի վերականգնմամբ: »,- ասված է զեկույցում:


Բացի այս, զեկույցի հեղինակներն ակնկալում են, որ Ռուսաստանում ազգային նախագծերը, այդ թվում՝ ներդրումները ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում, խթան կհաղորդեն այդ աճին: