26.06.2026
Համաշխարհային բանկը 2020-ին Հայաստանում 5.1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
prev Նախորդ նորություն

Ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվեց. կառավարությունը կատարեց իր խոստումը

Հայաստանի կառավարությունը կրճատեց ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը: Գործադիրն այսօրվա իր նիստում երկու որոշում ընդունեց նախկինում տրված այս խոստման կոնտեքստում: 


Նախ, Պետական եկամուտների կոմիտեն հրաժարվեց իր հաշվեկշռում առկա 3 ծառայողական ավտոմեքենայից, իսկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրաժարվեց 20 ավտոմեքենայից։


Օպտիմալացման արդյունքում կրճատված ավտոմեքենաները 2006, 2007, 2008թթ-ի արտադրության Toyota Prado, Toyota Camry և Hyundai azera մակնիշի են։


VERELQ-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծառայողական ավտոմեքենաների կրճատման անհրաժեշտության մասին խոսել է թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո:

Հայաստանին երաշտ է սպառնո՞ւմ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
25.06.2026
Փաշինյանն անկնալում է TRIPP-ի ենթակառուցվածքի շինարարություն արդեն 2026 թվականին