ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչելով Գոլանի բարձրունքները Իսրայելի տարածք գործում է իր անձնական շահերից ելնելով: Այդ մասին հայտաարրել է փորձագետ Սեմյոն Բաղդասարովը: Ըստ նրա, ԱՄՆ-ում առկա է իսրայելական ուժեղ լոբբի: Փորձագետը նշել է, որ Թրամփն անձնական համակրանք ունի Իսրայելի նկատմամբ: Նրա խոսքով, Իրանն ու շիական միավորումները Սիրիայում ձգտում են հսկողություն հաստատել Գոլանի նկատմամբ: Թրամփի որոշումը կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում: