29.03.2024
Մամուլ. Սերժ Սարգսյանը բավական ոգևորել է կուսակիցներին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վլադիմիր Կարապետյանն ազատվել է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից

Վլադիմիր Կարապետյանն այլևս չի կատարելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պարտականությունները։


«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ։


Վլադիմիր Կպապետյանն իր գրառման մեջ չի խոսում պաշտոնից ազատման պատճառների մասին:



Վլադիմիր Կապատերյանը 2019 թ. հուվարի 29-ին էր նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար:


Մինչ այդ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Արման Եղոյանը, որը 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր և ազատվել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:


Այժմ տեղեկություն չկա, թե ով կարող է լինել վարչապետի նոր մամուլի խոսնակը:

Սոլեյմանիի սպանության վրեժը կայացել է, Իրանն այլեւս քայլեր չի ձեռնարկի. հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար