7.04.2025
Վլադիմիր Կարապետյանն ազատվել է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Սոլեյմանիի սպանության վրեժը կայացել է, Իրանն այլեւս քայլեր չի ձեռնարկի. հայտարարություն

Իրանն ավարտել է իր վրեժը գեներալ Ղասեմ Սոլոյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ այլեւս չի ծրագրի, եթե ԱՄՆ-ը վերջ տա Իրանի դեմ ագրեսիային: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թախտ-Ռավանչին:


«Մեր բոլոր քայլերը ուղղված են եղել Սոլեյմանիի սպանության վրեժը լուծելուն, այժմ այդ քայլերը ավարտվել են: Եթե ԱՄՆ-ը նոր ռազմական գործողություններ չիրականացնի, Իրանը պատասխան քայլեր խոստանում է չձեռնարկել»,- ասել է իրանցի դիվանագետը:


Նա հավելել է, որ Իրանը գործել է բացառապես ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի դրույթներով՝ իրացնելով ինքնապաշտպանության իր իրավունքը:


Բացի այդ՝ Թախտ-Ռավանչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին է ուղարկել երրորդ նամակը՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման օրից ի վեր: Նամակում նա տեղեկացրել է Իրաքում ԱՄՆ-ի բազաների վրա հարձակվելու մասին եւ նշել, որ չեն ցանկանում սրել իրավիճակը:


«Գործողությունների պլանը հստակ մշակված եւ ուղղված է եղել կոնկրետ ամերիկյան ռազմական օբյեկտների վրա, ոչ մի քաղաքացիական անձ կամ կառույց չի տուժել»,-ասված է եղել նամակում:


Հիշեցնենք՝ Իրաքի արեւմուտքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան, որտեղ կենտրոնացած են ամերիկյան զինվորականները, Իրանի կողմից երեկ ենթարկվել էր հրթիռային հարվածների:

Բազմաթիվ խախտումներ, ժամկետանց սնունդ՝ անօթեւանների կացարանում. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
07.04.2025
Սահմանային միջադեպերի տարեգրություն. ՊՆ-ն մեկնաբանում է Սյունիքում կրակոցները