7.04.2025
Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք չկա. քաղավիացիա
prev Նախորդ նորություն

Վարչապետը ցավակցական հեռագրեր է հղել Վլադիմիր Զելենսկիին և Հասան Ռոհանիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:


Ուկրաինայի նախագահին հղված հեռագրում ասված է.


«Հարգելի պարոն Զելենսկի,


Խոր վշտով ստացա Թեհրանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման ցավալի լուրը:


Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Այս դժվարին պահին մենք Ուկրաինայի բարեկամ ժողովրդի կողքին ենք»:


Իրանի նախագահին հղված հեռագրում ասված է.


«Ձերդ Գերազանցություն,


Ցավով տեղեկացա հունվարի 8-ին Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայ ժողովրդի անունից իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իրանի բարեկամ ժողովրդին»:


 

Մամուլ. Սերժ Սարգսյանը բավական ոգևորել է կուսակիցներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը