24.11.2024
Վարչապետը շնորհավորել է Սեբաստիան Կուրցին՝ կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք չկա. քաղավիացիա

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրակոնտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաև Ուկրանիայի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր որոշումն առ այն, որ դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք: Միևնույն ժամանակ նշում ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և հանրությանը մշտապես կիրազեկի իր որոշումների մասին:

Տեղեկացնում ենք, որ «Armenia Airways» ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 10-ին: Իսկ «UR» ավիաընկերության կողմից իրականացվող Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 12-ին: Չվերթերի փոփոխության դեպքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կտեղեկացնի մինչ չվերթերի իրականացումը»,- ասված է քաղավիացիայի հայտարարության մեջ: