25.06.2026
Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է
prev Նախորդ նորություն

Վարչապետը շնորհավորել է Սեբաստիան Կուրցին՝ կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սեբաստիան Կուրցին՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Վստահ եմ՝ Ավստրիայի բարեկամ ժողովրդի կողմից Ձեզ տրված վստահության քվեն լավագույնս կծառայի Ձեր գլխավորած կառավարության նպատակների իրագործմանը:


Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա մարտին կայացած մեր հանդիպումը Վիեննայում: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության օրոք մեր կառավարությունների միջև առկա բարեկամական հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն՝ ի բարօրություն հայ և ավստրիացի ժողովուրդների:


Մաղթում եմ հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն»:


 

Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք չկա. քաղավիացիա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
25.06.2026
«Մենք կունենանք ավելի լավ արդյունք, քան նախկինում էր». ԱԳ նախարարը դիվերսիֆիկացիայի մասին