7.04.2025
SOCAR. 2019-ին ադրբեջանական նավթի միջին գինը կազմել է մոտ 67 դոլար
prev Նախորդ նորություն

«Խոզի գրիպը» վերադառնում է. Վրաստանում H1N1 գրիպի վիրուսից երկու մարդ է մահացել

Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների՝ գրիպի սեզոնին H1N1 գրիպից արդեն մահացել է երկու մարդ:


«Մենք արդեն ունենք լաբորատոր հաստատված մահվան երկու դեպք, որոնք կապված են H1N1 գրիպի վիրուսի հետ: Մի դեպքը եղել է Իմերեթիում, մյուսը՝ Աջարիայում: Երկու դեպքում էլ հիվանդները ուշ են դիմել բժշկական հաստատություն: Երկու հիվանդներն էլ տարեց էին, գրիպը հանգեցրել է նրանց մոտ առկա քրոնիկ հիվանդությունների սրման, ինչն էլ նրանց մահվան պատճառ է դարձել», - հայտարարել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:


Ինչ վերաբերում է մի քանի օր առաջ մահացած 8-ամյա աղջկան, ապա դեռևս անհայտ է ՝ մահվան պատճառը գրիպի վիրուսն է եղել, թե ոչ:


«Հետազոտությունները շարունակվում են», - շեշտել է Գամկրելիձեն:

Միջազգային ավիաընկերությունները Իրանի փոխարեն սկսել են օգտվել Վրաստանի օդային տարածքից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
07.04.2025
Մոսկվան կհյուրընկալի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ եռակողմ բանակցություններ