24.11.2024
«Խոզի գրիպը» վերադառնում է. Վրաստանում H1N1 գրիպի վիրուսից երկու մարդ է մահացել
prev Նախորդ նորություն

Միջազգային ավիաընկերությունները Իրանի փոխարեն սկսել են օգտվել Վրաստանի օդային տարածքից

Միջազգային ավիաընկերությունների զգալի մասը Իրանի փոխարեն սկսել է օգտվել Վրաստանի օդային տարածքից՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին, հղում անելով Flightradar24-ին, հայտնում է 1TV.ge պորտալը:  


Նշվում է, որ Ադրբեջանով և Թուրքմենստանով անցնող միջանցքը հունվարի 9-ի առավոտյան ավելի ծանրաբեռնված է, քանզի շատ ավիաընկերություններ չեն օգտվում Իրաքի և Իրանի օդային տարածքից:


Հրապարակված քարտեզից երևում է, որ ինքնաթիռները դեպի Եվրոպա թռնելիս օգտվում են Վրաստանի օդային տարածքից։


Մերձավոր արևելքում իրադարձությունների սրման պատճառով, Իրաքի և Իրանի օդային տարածքը օգտագործելուց հրաժարվել են այնպիսի խոշոր ավիաընկերություններ, ինչպիսիք են Lufthansa-ն, Air France-ը, Singapore Airlines-ը և Qantas Airways-ը։


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիան) խորհուրդ է տվել ռուսաստանյան ավիաընկերություններին խուսափել Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանի նեղուցների օդային տարածքից:  


Մինչդեռ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նախօրեին հայտարարեց, որ  Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք դեռևս չկա: